Նախարար. 2017-ին ակնկալում ենք արդյունաբերության 6-7 տոկոսով աճ եւ արտահանման՝ 20-30 տոկոսով
Հասարակություն2017 թվականի տվյալներով՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ակնկալում է արդյունաբերության նվազագույնը 6-7 տոկոսով աճ եւ արտահանման՝ նվազագույնը 20-30 տոկոսով: Այս մասին փետրվարի 23-ին՝ կառավարությա նիստից հետո լրագրողներին ասաց նախարար Սուրեն Կարայանը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,5 տոկոսով, արտահանման ցուցանիշը՝ 35 տոկոսով, արդյունաբերության՝ 12 տոկոսով: «Մենք գոհ ենք՝ նշանակում է, որ տնտեսության խթանման մեր միջոցառումներն իրենց արդյունավետությունն ապացուցում են: Տարեկան տվյալներով՝ կարելի է ակնկալել ՀՆԱ-ի առնվազն 3,2 տոկոսի աճ, որը մենք նշել ենք: Իհարկե, կան մի շարք գործոններ, օրինակ՝ գյուղատնտեսության մեջ եղանակային պայմանները եւ սեզոնայնությունը, բայց ավելի լավ հույսեր ունենք»,- նշեց Կարայանը :