Քաղաքացին հայտնել է, որ իր հորեղբայրն ինքնասպան է եղել. վերջինիս գտել են կախված վիճակում
Ուշադրության կենտրոնումԱրագածոտնի մարզի Հարթավան գյուղում 49-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում այսօր` փետրվարի 23-ին, հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ պաշտոնական տեղեկության` փետրվարի 22-ին մի քաղաքացի զանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր հորեղբայրն ինքնասպանություն է գործել: Տղամարդուն կախված վիճակում հայտնաբերել են տանը կից անասնագոմում:
Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Իրավապահները պարզում են տղամարդու մահվան հանգամանքները: