Հայաստանի տարածքում մեկ շաբաթում գրանցվել է երկու երկրաշարժ
ՀասարակությունՍեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը փետրվարի 16-ից մինչեւ 22-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցել է 2 երկրաշարժ: Փետրվարի 16-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է տեղի ունեցել Շիրակի մարզի Աշոցք գյուղից 15 կմ դեպի հյուսիս-արեւելք: Փետրվարի 18-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից 15 կմ դեպի հարավ-արեւմուտք, գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ ( մագնիտուդ 2.8) երկրաշարժ, որը զգացվել է Վահան գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ: ՍՊԾ» գործակալության փոխանցմամբ, տարածաշրջանում 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Սեյսմիկ իրադարձություններից երկուսը տեղի են ունեցել փետրվարի 19-ին. Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Բաշկալա գյուղից 37 կմ դեպի հյուսիս-արեւելք (մագնիտուդ 2.5) եւ Վրաստանի Բորժոմի քաղաքից 18 կմ դեպի հարավ-արեւմուտք (մագնիտուդ 2.4): Փետրվարի 22-ին ստորգետնյա ցնցում է գրանցվել Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 20 կմ դեպի հարավ-արեւմուտք (մագնիտուդ 2.6):
Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Փետրվարի 18-ին 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայում՝ Սան Անտոնիո դե լոս Կոբրես քաղաքից 55 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Փետրվարի 21-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բոլիվիայում՝ Պադիլա քաղաքից 39 կմ դեպի արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: