Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա
ՄիջազգայինԱնհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով փետրվարի 22-ին մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան:
Նույն օրը նախատեսված են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը։
Երեկոյան նախարար Նաբանդյանը հանդիպում կունենա շուրջ չորս տասնյակ երկրների՝ համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։