Սերգեյ Դանիելյանի՝ կուսակցություն հիմնադրելու նախաձեռնությունը բեմադրած խեղկատակություն էր
BlogՍուսան Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հայաստանյան գրեթե ամբողջ քաղաքական լրատվական ու սոցցանցային դաշտը մի քանի ամիս առաջ ողողված էր ՛՛դերասան՛՛, երգիծաբան Սերգեյ Դանիելյանի կողմից «Քաղաքացիական ակտիվ քայլ» անվանումով կուսակցություն հիմնադրելու մասին հայտարարության քննարկումներով։
Քաղաքականությունից քիչ թե շատ հասկացողները Յոժի այս քայլը դիտարկեցին ճիշտ պրիզմայի ներքո՝ այս անձի տխմար գործունեությունը պարզապես բխում է իշխանության շահերից, քանի որ իշխանությունը նույնպես տարիներ շարունակ զբաղված է մոտավորապես նույն գործունեությամբ՝ հեղինակազրկելով Հայաստանում ընտրական և ընդհանրապես քաղաքական գործընթացները։ Ինչ խոսք քաղաքականությամբ կարող է զբաղվել յուրաքանչուր մարդ, սակայն այդ ցանկությունը իրագործելու համար տվյալ անձը գոնե մոտավոր պատկերացում և տարրական գիտելիքներ պետք է ունենա այդ ասպարեզի մասին: Յոժի այս նախաձեռնությունը հագեցած էր ցինիզմով, անգրագիտությամբ, քաղաքական գործիչների, կուսակցությունների հանդեպ անհարգալից և ծաղրական վերաբերմունքով :
Սերգեյ Դանիելյանի այս նախաձեռնությունը պարզապես բեմադրած խեղկատակություն էր, որի միակ նպատակը գալիք խորհրդարանական ընտրությունները իմաստազրկելն էր ու հեղինակազրկելն էր: Նման անձի մուտքը քաղաքականություն պետք է մտահոգիչ ազդանշան լինի բոլորիս համար, հակառակ պարագայում անլրջության մատնելով ծաղրածուների թվի աճը մեր առանց այդ էլ լճացող քաղաքական դաշտում՝ ի վերջո բոլորս էլ հայտնվելու ենք Յոժի հարազատ կուսակցության մեջ…