Ստյոպա Սաֆարյանը վաղուց ուղղորդված աշխատում է «Ծառուկյան» դաշինքի դեմ
BlogԱրման Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Այն, որ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրային կետերը բուռն արձագանք էին առաջացնելու կայքերում և սոցցանցերում, որևէ կասկած չկար: Այսօր ցանկացած բան, որը առնչվում է «Ծառուկյան» դաշինքին, բուռն արձագանքներ է առաջացնում:
Սակայն այդ արձագանքները, ինչպես և սպավում էր, անհիմն են, զուրկ որևէ մասնագիտական հիմնավորումից, իսկ արձագանքները հիմնականում անում են այնպիսի մարդիկ, որոնք տնտեսագիտությունից ու տնտեսությունից հասկանում են այնքան, որքան գետաձին մաթեմատիկայից: Դրանցից մեկն էլ, օրինակ, Ստյոպա Սաֆարյանն է:
Օրինակ Ստյոպա Սաֆարյանը, որը վաղուց ուղղորդված աշխատում է «Ծառուկյան» դաշինքի դեմ և օր չկա, որ իր էջում «Ծառուկյան» դաշինքի մասին մի դատարկաբանություն չգրի, երեկ միանգամից մի քանի գրառում է արել, խոսելով «Ծառուկյան» դաշինքի 15 ծրագրային կետերի, դրանց վերաբերյալ Միքայել Մելքումյանի բանավեճի մասին:
Ստյոպա Սաֆարյանը տնտեսագետ չէ ու տնտեսությունից չի հասկանում: Բայց չգիտես ինչու որոշել է ամեն օր մի բան գրել տնտեսական ծրագրի մասին:
Սույն օգտատերը ընդամենը խնդիր ունի չմոռացվելու, քանի որ առաջիկայում ԱԺ-ում հայտնվելու որևէ շանս չունի (Ազատ Դեմոկրատները չեն հաղթահարելու 5 տոկոսանոց շեմը), այդ պատճառով պատրաստակամ ծառայություններ է մատուցում աջ ու ձախ իր ֆեյսբուքյան էջի միջոցով:
Իսկ երբ մարդը խոսում է մի բանից, որից ինքը չի հասկանում, ուրմեն կամ իրեն դնում է ամենագետի տեղ, ապացուցելով, որ պարզապես տգետ է, կամ ուղղակի պատվեր է կատարում: