Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմ Սև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներին Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում


Ինչպես պայքարել ընտրակաշառքի դեմ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն իսկ ասպարեզում հայտնվում են տեղեկություններ և խոսակցություններ ընտրակաշառքների ու նմանատիպ երևույթների մասին։ Բնականաբար վերջիններիս դեմ ոչ իշխանական ուժերն ու գործիչները հանդես են գալիս քննադատությամբ։
Նման քննադատությունը մշտապես եղել է այն պահից, երբ ընտրակաշառքները սկսեցին զանգվածային բնույթ կրել, սակայն, ինչպես ակնհայտ է, արդյունքում ոչ թե այս երևույթը վերացել է, այլ, այսպես ասած, ավելի լայն տարածում ստացել ու տեխնիկապես զարգացել՝ քանի որ այլևս ընտրակաշառքը քողարկվում է տարբեր անվանումներով և երևույթներով։ 
Այստեղ արդեն հարց է առաջանում, թե որոնք են ընտրակաշառք երևույթի դեմ պայքարի ձախողման պատճառները։ Ըստ էության, այդ պատճառները չափազանց բազմազան են և տարասեռ, սակայն փորձենք անդրադառնալ դրանցից մի քանիսին։ Ներկայում և անցյալում էլ այս երևույթի դեմ բողոքողներն ու քննադատողները հիմնվում էին այն դրույթի վրա, որ սոցիալական պայմաններից ելնելով, քաղաքացիները անհեռատեսության արդյունքում գնում էին նման քայլի և վաճառում իրենց ձայնը, սրանից զատ հնչում էին նաև քննադատություններ, որոնք ավելի շատ ուղղված էին ոչ թե հենց երևույթին, այլ ավելի շատ քաղաքացիներին, որոնք գրեթե ուղղակիորեն մեղադրվում էին ձայնավաճառության մեջ։ Նման մոտեցումը, բնականաբար, որոշակի ինքնապաշտպանական հակազդեցություն էր առաջ բերում ընտրակաշառք վերցրած քաղաքացու մոտ, որը նախևառաջ ինքն իր համար արդարացում էր գտնում, թե քանի որ ընտրությունները ոչինչ չեն կարող որոշել, ընդդիմությունն էլ համակրելի չէ, ուստի ավելի լավ է ինքը վերցնի որոշակի գումար, որն ընկալվում է, այսպես ասած, միակ օգուտը ընտրություններից։ 
Այստեղ անշուշտ, իրենց մեղքի բաժինն ունեն նույն այդ ոչ իշխանական ուժերը, որոնք այդպես էլ չկարողացան ձևավորել ընտրակաշառք երևույթի շուրջ հանրային պարսավանքի մթնոլորտ և ընդամենը սահմանափակվեցին զուտ նյութական տեսանկյունից քարոզչությամբ, այսինքն` ընտրակաշառքի գումարը բաժանում էին 5 տարվա օրերի վրա և դրանով փորձում ցույց տալ, որ քաղաքացու վերցրած գումարը, չափազանց փոքր թիվ է կազմում՝ ընդամենը մի քանի դրամ։ Սակայն, թերևս հենց այստեղ է նման քննադատության սխալ ելակետը, քանի որ, ըստ էության, երևույթը քննադատողները հիմնվում են նյութական հաշվարկների, այսինքն` այն սկզբունքի վրա, որով առաջնորդվում են նաև ընտրակաշառք տվողները։ Բնականաբար, հաշվի առնելով Հայաստանի բնակչության գերակշիռ մասի սոցիալական վիճակը և ընդհանրապես ազգային մտածելակերպում առկա «նաղդը նիսյայի» հետ չփոխելու սկզբունքը, արձանագրվում էր այն, որ ընտրակաշառքը ոչ միայն չէր վերանում, այլև ավելի լայն տարածում էր ստանում։ 
Մյուս կողմից, հայաստանյան ոչ իշխանական ուժերին այդպես էլ չի հաջողվում մինչ օրս ձևավորել հանրային մտայնություն, որ յուրաքանչյուր քաղաքացու քվե կարող է որոշիչ լինել, այլ կերպ ասած` ոչ իշխանական ուժերը, որոնք հիմնականում բողոքում են ընտրակաշառքներից, այդպես էլ չեն կարողանում կոտրել ընտրական գործընթացների նկատմամբ տոտալ անվստահությունը, որն առկա է հասարակության մեջ, հենց այս անվստահության արդյունքում էլ, քաղաքացին պարզապես վերցնում է առաջարկվող գումարը՝ համոզված լինելով, որ ամեն ինչ ընտրությունից առաջ արդեն որոշված է։ 
Սա, իհարկե, առավելապես ձեռնտու է իշխանությանը, որը հենց նման մտայնություններ ստեղծելու ուղղությամբ էլ աշխատում է, սակայն ամեն դեպքում այս գործելաոճը պեք է առնվազն հանդիպեր լայն դիմադրության ոչ իշխանական ուժերի կողմից, ընդ որում` այդ դիմադրությունը պետք է լիներ տևական և շարունակական, այլ ոչ թե միայն ընտրությունների նախօրեին հռչակագրային բնույթի հայտարարությունների տեսքով, որոնք այդպես էլ անուշադրության են մատնվում։ 
Նույն այս դիմադրության բաղադրիչում ընտրակաշառքի դեմ պայքարը, մեր կարծիքով, պետք է իրագործվեր և իրագործվի առավելապես բարոյահոգեբանական և հասարակական ընկալման տիրույթում, որի արդյունքում այս երևույթը պետք է դառնա պարսավելի և դատապարտելի երևույթ, ինչպես ասենք հասարակական վայրում բնական կարիքները հոգալը։ Թերևս միայն նման մտայնության սերմանումով և միայն հասարակական ընկալման այդ մակարդակին հասնելով է հնարավոր ձերբազատվել այս և հարակից երևույթներից։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան
Ամենադիտված