«Ֆորդ Տրանզիտը» մնացել է փլուզված ծածկի տակ. փրկարարները դուրս են բելեր մեքենան
Ուշադրության կենտրոնումԵրեւանում, այսօր՝ փետրվարի 21-ին առավոտյան տեղի ունեցած փլուզման հետեւանքով «Ֆորդ Տրանզիտ» մեքենան լրջորեն վնասվել է:
Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նուբարաշենի 12-րդ փողոցի տներից մեկին հարակից շինության ծածկը փլուզվել եւ ընկել է կայանված ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է տանը կից շինության երկաթե կառուցատարրերով ծածկը (60 քմ) եւ նստել «Ford Transit» մակնիշի 387 OR 61 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Փրկարարները տեղադրել են հենասյուներ, ֆիքսել ծածկը եւ դուրս բերել ավտոմեքենան:
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: