Շոյգուն հայտարարել է «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրության ընդլայնման մեծ հավանականության մասին
ՄիջազգայինՄեծ է հավանականությունը, որը «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրությունը կընդլայնվի: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, հաղորդում է RIA Novosti-ն։
«Մեծ է հավանականությունը, որը «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրությունը կընդլայնվի։ Դրանց իրականացումը թույլ է տալիս ռեսուրսների սահմանափակ ծախսերով եւ սեփական զինամթերքի ու զինված ուժերի սահմանափակ օգտագործմամբ կործանել տարածաշրջանային գերտերությունների՝ հասնելով քաղաքական եւ տնտեսական նպատակներին»,-ասել է Շոյգուն՝ Համառուսական II երիտասարդական ֆորումի բացման դասախոսության ժամանակ։
Նա ընդգծել է, որ դրա տարածումը կարելի է կանխել միայն համաշխարհային հանրության սերտ համագործակցության շնորհիվ։