«Սասնա ծռեր» խմբի անդամները դատարանում էին. նրանց տեսակցությունների վրա դրված արգելանքը չվերացվեց
ՀասարակությունԵրեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ փետրվարի 21-ին, քննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու բողոքը:
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարդան Գերավետյանը, Արամ Հակոբյանը եւ Գագիկ Եղիազարյանը, որոնց տեսակցությունների վրա արգելանք է դրված, բերվել էին դատարան:
Դատարանում պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշեց, որ չնայած Գագիկ Եղիազարյանի գործով նախաքննությունն ավարտվել է, բայց արդեն 7 ամիս է՝ սահմանափակումներ են կիրառվում, ուստի արգելքն անհիմն է։ Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց պաշտպանի բողոքը: