Պայքար քրտնելու դեմ
LifeԲոլորս գիտենք, որ մարդն իր ծնված օրից քրտնում է: Քրտինքն առաջանում է տարբեր զգացմունքների արդյունքում, ֆիզիկական եւ ջերմային գործոնների ազդեցությամբ: Այն առաջանում է դեմքի վրա, ոտքի եւ թեւերի տակ, ձեռքի ափերի մեջ: Քրտնելու չափի վրա ազդում է տրամադրությունը, որոշ տեսակի սննդամթերքի ու ըմպելիքի գործածությունը եւ էնդոկրին համակարգի վիճակը:
Կան մարդիկ, որոնք համեմատաբար ավելի շատ են քրտնում, քան մյուսները: Ձեռքերի ափերը քրտնելու կապակցությամբ հարկավոր է լվանալ ամեն օր սառը ջրով ու մանկական օճառով, չորացնել և շփել հետևյալ լուծույթներից որևէ մեկով. 2-4 գ սալիցիլաթթու կամ ռեզերցին, 100 գ սպիրտ`70%-անոց, 1-3 գ ֆորմալին (40%-անոց), 5 գ գլիցերին, 35 գ սպիրտ (70%-անոց) Երեկոյան ձեռքերը հարկավոր է լվանալ գոլ ջրով, չորացնել և փոշեպատել 1 գ տանինի, 15 գ ցինկի օքսիդի և 15 գ տալկի խառնուրդով: Ոտքերը հարկավոր է լվանալ ոչ միայն երեկոյան, այլև առովոտյան, որովհետև քրտնագեղձերը գործում են նաև գիշերը: Պետք է աշխատել քիչ օգտագործել սուրճ, կծու համեմունքներ, քանի որ դրանք բարձրացնում են քրտնարտադրությունը:
Պետք է նաեւ խոտաբույսերով (եղեսպակ, կաղնու կեղեւ) լոգանքներ ընդունել: Պետք է դիմել բժշկի հատկապես այն դեպքում, երբ սկսում եք քրտնել երեկոյան ու գիշերը, այն էլ` առանց պատճառի: Հատկապես շատ վտանգավոր է սառը քրտինքը:
Անի Գևորգյան