Գազի արտահոսք եւ հրդեհ Իջեւանում
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 11:13-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Արցախյան փողոցի թիվ 27 հասցեում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ Արցախյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկմամբ. մասամբ այրվել է 3 անվադող: