Սաուդյան Արաբիայի ԱԳՆ. Իրանի կողմից ագրեսիվ քաղաքականությունը շարունակելը հետեւանքներ կունենա
Ուշադրության կենտրոնումԻրանի կողմից ագրեսիվ քաղաքականությունը շարունակելն անընդունելի է եւ հետեւանքներ կունենա: Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը:
Նա համոզված է, որ տարբեր միջոցներ կան Իրանին ստիպելու հետեւել ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ բալիստիկ հրթիռներին եւ ահաբեկչությանը վերաբերող բանաձեւերին:
Փետրվարի 19-ին անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովում ելույթ ունենալիս Ջուբեյրը Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու եւ Եմենի խռովարարներին ապօրինի զենք մատակարարելու մեջ: Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ «Իրանն իր պահվածքը կփոխի, կդառնա միջազգային հանրության ընդունելի անդամ եւ Մերձավոր Արեւելքում կառուցողական գործընկեր»: