«Արցախի քարտեզագիրքը» դիվանագիտական զենք է Ադրբեջանի դեմ. հուշարձանագետ
Քաղաքականություն«Արցախի քարտեզագիրքը» դիվանագիտական զենք է Ադրբեջանի դեմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով՝ քարտեզագիրքը լույս է տեսել տարեվերջին եւ այն լուրջ քաղաքական եւ մշակութային նշանակություն ունի Արցախի համար։
«Անցած տարի 6 միավոր տպագրված գործ ենք ունեցել, թե Նախիջեւանի, թե Քեսաբի մասին։ Վերջինը «Արցախի քարտեզագիրքն» էր, որը լուրջ դիվանագիտական զենք է հանդիսանում Ադրբեջանի դեմ»,-ասաց նա։
Հուշարձանագետի խոսքով՝ Արցախի մասին այս քարտեզագիրքը լավագույներից ու ամենաընդգրկուններից է։
«Քարտեզում զետեղված են հայերով բնակեցված վայրերը սկսած 1914 թվականից, Արցախի աղբյուրները, կամուրջներն ու վանքերը։ Առանձին պատմվում է Գանձասարի վանքի մասին, որի մանրանկարչական գործերի արժեքն ու դրանք ստեղծած ճարտարապետները արդեն մեծ նշանակություն ունեն մեզ համար։ Ռազմի թեմայով պատկերաքանդակները Արցախում շատ են հանդիպում, եւ դա խոսում է տարածաշրջանում, երկրի համար պաշտպանության կարեւորության մասին»,-ասաց նա։
Սամվել Կարապետյանը նաեւ նշեց, որ չնայած նրան, որ քարտեզագիրքը գիտական աշխատության նման չի գրված, սակայն հիմքում ընկած ամբողջ ինֆորմացիան գիտականորեն ապացուցված է.«Սա գիտական աշխատության նման գրված չէ, որպեսզի ավելի լայն զանգվածների համար հասանելի դառնա։ Գրքի առավելությունը քարոզչության մեջ է, մասնավրապես՝ Արցախում հայերի»։