Արցախում թիվ 5 ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար պայքարում հաղթել է Վիլեն Սաֆարյանը
ՔաղաքականությունԹիվ 5 ընտրատարածքում անխօրեին՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցած ընտրության ժամանակ, ԼՂՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի մանդատի համար պայքարում հաղթել է անկուսակցական Վիլեն Սաֆարի Սաֆարյանը, հաղորդում է «Արցախպրես»-ը:
«Ընտրություններին 88 տոկոս մասնակցություն է եղել: Ընտրության մասնակիցների 65 տոկոսը քվեարկել է Վիլեն Սաֆարյանի, իսկ 32 տոկոսը՝ Վաչիկ Բալասանյանի օգտին: Ընտրության ընթացքում խախտումների մասին ահազանգեր չեն եղել»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Նշենք, որ թիվ 5 ընտրատարածքն ընդգրկում է Ասկերան, Ակնաղբյուր, Ավետարանոց, Դաշուշեն, Խնապատ, Մադաթաշեն, Մոշխմհատ, Նախիջեւանիկ, Նորագյուղ, Ջրաղացներ, Սարդարաշեն, Սարուշեն, Սղնախ, Բերքաձոր, Իվանյան, Խաչմաչ, Խրամորթ, Հովսեփավան, Արմենակավան, Ներքին Սզնեք, Սառնաղբյուր, Ուղտասար, Փառուխ, Քռասնի, Կարմիր գյուղ, Մխիթարաշեն, Շոշ, Վարդաձոր, եւ Վերին Սզնեք համայնքները։