Փլուզում Երեւանում
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 12-րդ փողոցի տներից մեկին հարակից շինության ծածկը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը :