Արցախն ունի նոր Սահմանադրություն. Նախնական արդյունքներով «կողմ» է քվեարկել ընտրողների 87,6 տոկոսը
ՔաղաքականությունԱրցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 21-ին, գիշերը ժամը 3.00-ի դրությամբ հրապարակել է փետրվարի 20-ին, հանրապետությունում անցկացված նոր Սահմանադրության հանրաքվեի նախնական արդյունքները:
Ըստ Արցախի Հանրապետության ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ 103 հազար 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 79 հազար 428 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը: Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 69 հազար 540 կամ ընդհանուր քվեարկածների 87,6 տոկոսը:
Դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 7 հազար 686 կամ ընդհանուր քվեարակածների 9,7 տոկոսը, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2202 կամ ընդհանուր քվեարակածների 2,8 տոկոսը: