Կրծքագեղձերի հիվանդությունների տեսակներն ու բուժման եղանակները
LifeԿրծքագեղձերի հիվանդությունների թվին են պատկանում մաստիտը, քաղծկեղը, մաստոպատիան: Մաստոպատիան բնութագրվում է կրծքագեղձում կոշտ գոյացությունների առաջացմամբ, որոնք կարող են լինել տարբեր չափերի և ամրությունների:
PressMedia.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում ժողովրդական բժշկության խորհուրդները՝ կրծքագեղձի բուժման համար: 20-25 հատ ընկույզի միջնապատերը լցնել 100 մլ սպիրտի մեջ, թրմել 7 օր և ջրով խմել 15-20 կաթիլ, օրը 3 անգամ (2 ամիս շարունակ): Օգտագործել բուսական յուղեր, վիտամիններ A, B1, B6, C:
Իրար խառնել տնական հավի ձվի 1 դեղնուց, 1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ սպիրտ, 1 ճաշի գդալ կամֆորայի յուղ, լցներ ապակե բանկայի մեջ և դնել սառնարանում: Քնելուց առաջ քսել կրծքերին: Կրծքաղձերին դնել օղիով կամ սպիրտով բացած կոմպրես, որը կարելի է դնել նաև կաթով եփած դդմի միջուկով: Ցերեկը կրծքագեղձին և պտուկներին քսել կռատուկի յուղ: Քնելուց առաջ կրծքագեղձին դնել 2-3 շերտ կռատուկի տերև՝ հակառակ կողմով: Թարմ կազամբն աղալ, ավելացնել 3-4 գդալ մածուն, քսել լաթի վրա, դել կրծքագեղձին, օրվա ընթացքում փոխել մի քանի անգամ, որպեսզի չչորանա: Միաժամանակ 0.5 լ կաթում եփել եփել 100 գ սամիթի սերմ, թրմել 2 ժամ, խմել 150 մլ, օրը 3 անգամ:
Անի Գևորգյան