Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է արել
Ուշադրության կենտրոնումՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է կատարել։
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի որոշմամբ Արամ Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար:
Մեկ այլ որոշմամբ Արման Զարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետ ։