Թուրքիայում երկու ավտոբուսների բախման հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 26 ադրբեջանցի
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի Իգդիր նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով Ադրբեջանի 26 քաղաքացիներ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը։
Ավտովթարը տեղի է ունեցել փետրվարի 20-ի առավոտյան՝ Թուրքիայի՝ Նախիջեւանի հետ սահմանի մոտակայքում։
Hurriyet-ը տվյալներով՝ Իգդիրի Արալիք շրջանի եւ Ջիլուջու սահմանային անցակետի ճանապարհին բախվել են երկու մարդատար ավտոբուսներ։ Պատճառը մառախլապատ եղանակն ու շրջանցումը ճիշտ չկատարելու փորձն է եղել։
Ըստ վերջին տվյալների՝ ութ զոհերից հինգը ենթադրաբար ադրբեջանցիներ են։ Այս մասին հայտնել է Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նուրու Գուլիեւը։