Հրդեհ Ճամբարակում. այրվել են տան 3 սենյակները. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:13-ին, մարվել՝ 11:45-ին:
Մասնակի այրվել է տան 3 սենյակները՝ գույքով (մոտ 80քմ):
Տուժածներ չկան: