Ավտովթար Երեւանում. կան վիրավորներ. ժամեր անց 27-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն
ՀասարակությունՓետրվարի 18-ին, ժամը 9.05-ին, Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի եւ Ալ. Մանուկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել անհայտ վարորդի վարած «Նիսսան» եւ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Հոնդա»-ն բախվել է Սայաթ-Նովայի պողոտայի 35 հասցեում գործող ավիատոմսերի վաճառքի սրահին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Հոնդա»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.25-ին, ՃՈ հետաքննության բաժանմունք է ներկայացել 27-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ ինքն է վարել «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն: