Օդանավի վնասվելու պատճառով շուրջ 300 մարդ չի կարողացել թռչել Թայվանից
ՄիջազգայինChina Airlines ավիաընկերության շուրջ 300 ուղեւորներ չեն կարողացել թռչել Թայվանի՝ օդանավի վրա հայտնաբերված վնասվածքի պատճառով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CNA գործակալությունը:
CI721 չվերթը պետք է Կուալա Լումպուր մեկներ տեղական ժամանակով 8:30-ին: Թռիչքից առաջ օդանավի վրա վնասվածք է հայտնաբերվել: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշվել է փոխել չվերթի օդանավը:
Հետաքննություն է սկսվել, որը կպարզի, թե երբ ու ինչ հանգամանքներում կարող էր ինքնաթիռը վնասվել: