Հավերժ թշնամիներ ու հավերժ բարեկամներ չեն լինում. Վարդան Այվազյան–Կավալենկո Շահգալդյան. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն ու Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը նախորդ բոլոր ընտրություններում միշտ իրար դեմ են գործել: Լինելով ՀՀԿ–ականներ, աշխատել են տարբեր «ճամբարներում»: Սակայն այսօր ասես արյունակից եղբայրներ լինեն:
Գեներալ Միհրան Պողոսյանի քեռորդուց պրծնելուց հետո (Այվազյանի ջանքերով նա մտքափոխ եղավ և թեկնածությունը չդրեց), Վարդան Այվազյանը, որպես փորձառու ընտրվող, ձեռքերը ծալած չի նստում: Գիտի, որ ավելի հզոր մրցակիցներ ունի: Եվ ՀՀԿ վերնախավի ակտիվ միջամտությամբ նա օրերս եղբայրացավ իր մշտական հակառակորդ Կավալենկո Շահգալդյանի հետ: Այժմ Կավալենկոն, Չարենցավանի քաղաքապետ իր որդու հետ լծվել է Վարդան Այվազյանին անհրաժեշտ ձայներ ապահովելու տաժանակիր ու պատասխանատու գործին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: