Ճապոնական դպրոցներից մեկում առնվազն 800 երեխա է թունավորվել
Ուշադրության կենտրոնումՃապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մերձակայքում գտնվող Տատիկավա քաղաքի յոթը դպրոցներում առնվազն 800 ճապոնացի երեխաներ սննդային թունավորում են ստացել, հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Դրա տվյալներով՝ երեխաները ուրբաթ երեկոյից բողոքել են փորացավերից ու սրտխանռնուքից։ Մեկ այլ հեռուստաալիք հայտնել է 500 տուժած դպրոցականների մասին, սակայն ծանր դեպքերի մասին տվյալներ չեն ստացվել։ Դա վերաբերում է նաեւ հոսպիտալաված հինգ երեխաների։
Ենթադրվում է, որ երեխաները թունավորվել են ճաշերից, որոնք Տատիկավա քաղաքում պատրաստում է դպրոցների սնման համար կոմբինատը։
Վերոնշյալ կոմբինատում այժմ սանիտարահիգիենիկ ստուգումներ են ընթանում։