5 իրավիճակ, որոնցում Ձեզ փրկության կհասնի սովորական ասպիրինը
LifeԱսպիրինը կարելի է օգտագործել ոչ միայն ցավը մեղմացնելու համար։ Լայն տարածում ունեցող այս դեղն ունի լայն կիրառություն, որոնց մասին քչերը գիտեն:
1. Օգնում է պզուկների դեմ պայքարում Մանրացրեք 2-3 ասպիրինի հաբ ու խառնեք լիմոնի հյութի հետ։ Քսեք խառնուրդը պզուկին ու մոտ մեկ րոպե մնալուց հետո լվացեք։ Այն չի կարելի օգտագործել արևի տակ դուրս գալուց առաջ։
2. Անցկացնում է միջատների խայթոցից առաջացած քորը։ Ասպիրինի հաբը լուծեք ջրի մեջ, մինչ կդառնա մածուցիկ, ու քսեք խայթված տեղին։
3. Նվազեցնում է դեմքի վրայի ծակոտիները ասպիրինի 7 հաբ 3 ճաշի գդալ բնական յոգուրտ կամ թթվասեր 1 ճաշի գդալ մեղր Քսեք դիմակը մաքուր դեմքին ու լվացեք 3-5 րոպե հետո։
4. Հեռացնում է թեփը։ Ասպիրինի 2 հաբ մանրացրեք ու լողանալիս խառնեք շամպունին։
5. Անցկացնում է քրտինքի հետքերը հագուստի վրայից։ Ասպիրինը կարող է երկարեցնել հագուստի կյանքը, որը Դուք համարում էիք անպիտան քրտինքի հետքերի պատճառով։ Խառնեք ասպիրինի հաբը տաք ջրին ու քսեք հետքերին, թողեք մնա ողջ գիշեր։ Դրանից հետո լվացեք հագուստն ինչպես միշտ, և արդյունքը պատրաստ է։