Մեկ շաբաթ առաջ էր բանակից արձակուրդ եկել. Արցախում մահացած զինծառայողն ընտանիքի միակ երեխան էր (Ֆոտո)
ՀասարակությունՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Լեռնիկ Օսյանը ընտանիքի միակ երեխան էր, Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ: NEWS.am-ի հետ զրույցում Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը նշեց, որ Լեռնիկ Օսյանը մեկ շաբաթ առաջ էր բանակից արձակուրդ եկել:
«Մեկ շաբաթ առաջ էր բանակից արձակուրդ եկել, բարձր տրամադրություն ուներ, բանակից չէր դժգոհում»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ Լեռնիկ Օսյանը սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր, նա բանակ էր մեկնել 2016թ. առաջին զորակոչով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի