Սրտի նոպայից ամենաշատը մահանում են հղի կանայք
LifeՄասնագետները պնդում են, որ հղիությունից ու ծննդաբերությունից հետո 12 շաբաթվա ընթացքում ի հայտ եկող հորմոնալ փոփոխությունները 3-4 անգամ մեծացնում են սրտի կաթված ունենալու հավանականությունը` ոչ հղի կանանց ցուցանիշների համեմատ:
Մասնագետները նշում են, որ հորմոնալ տատանումները, պտղի հաշվին արյան ավելացած ծավալը և այլ փոփոխություններն ընդարձակում են սրտի նոպային նպաստող գործոնների ցանկը: Սրտի նոպայի ամենատարածված պատճառներից է համարվում աթերոսկլերոզը:
Մասնագետներն առաջարկում են վերանայել հղի կանանց խնդիրների հանդեպ սրտաբանների հայացքները: 378 դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հղի կանանց մոտ չեն դիտվում սրտի նոպայի ստանդարտ գործոններ` խոլեստերինի բարձր պարունակություն, հիպերտոնիա և շաքարախտ: Սրտի նոպաները տարբերվում են բարձր սրությամբ, իսկ մահացության ցուցանիշը գերազանցում է նույն տարիքի ոչ հղի կանանց տվյալները:
Անի Գևորգյան