Չինաստանում 2013-ից ի վեր թռչնագրիպի ամնաուժգին բռնկումն է գրանցվել
ՀասարակությունՉինաստանի իշխանությունները փորձում են երկրում զսպել 2013-ից ի վեր թռչնագրիպի ամենաուժգին համաճարակը, հաղորդում է BBC-ն։
Հունվարից ի վեր այս հիվանդության հետեւանքով առնվազն 87 մարդ է մահացել։ Երկրում H7N9 վիրուսով հիվանդության ավելի քան 260 դեպք է արձանագրվել։ Իշխանությունները սկսել են երկրի հարավային եւ կենտրոնական շրջաններում փակել թռչնի շուկաները։ Թռչունների տեղափոխման համար վերահսկողության բարձր միջոցներ են սահմանվել։
Ըստ իշխանությունների՝ գրիպով վարակվելու հիմնական պատճառը տնային թռչունների հետ շփումն է։
Այս տարի վիրուսն իրեն պակաս արտահայտված է դրսեւորում տնային թռչունների շրջանում։ Իսկ մարդկանց մոտ հիվանդությունը ավելի ծանր է լինում եւ առավել հաճախ մահացու ավարտով։
Փորձագետները քննադատում են Չինաստանի իշխանություններին, քանի որ նրանք օպերատիվ կերպով չեն արձագանքում համաճարակին։