Միշոյի գեղեցկուհի կինը՝ Սոնան, իր երիտասարդ ու հայտնի մայրիկի հետ
LifeՌեփեր Միշոյի գեղեցկուհի կինը՝ ամերիկաբնակ հայտնի լրագրող և հաղորդավարուհի Սոնան, իր Instagram-ում լուսանկարներ է հրապարակել իր մայրիկի՝ Ելենա Գեոդակյանի հետ: Լուսանկարներն արվել են «Սիմփսոնները» հայտնի մուլտֆիլմի 28-րդ պրեմիերային հաջորդած փարթիի ժամանակ: Warner Bros., DreamWorks, Sony Pictures, FOX` սրանք այն հայտնի ստուդիաների մի մասն են միայն, որտեղ աշխատել է ամերիկահայ մուլտիպլիկատոր Ելենա Գեոդակյանը: Իր 20 տարիների գործունեության ընթացքում Ելենան աշխատել է այնպիսի հայտնի մուլտֆիլմերի ստեղծման շուրջ, ինչպիսիք են` «Կամելոտը փնտրելիս», «Երկաթե հսկան», «Ճանապարհ դեպի Էլ Դորադո», «Սինբադ», «Քունգ ֆու պանդա» եւ այլն: 2006 թ-ից մուլտիպլիկատորը զբաղվում է «Սիմփսոնները» հայտնի շոուի աշխատանքներով: