Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղարին
Ուշադրության կենտրոնումՓետրվարի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ-Ղեյթին։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ արվեց Հայաստանի եւ արաբական պետությունների միջեւ համագործակցությանը։ Երկուստեք նշվեց հայ-արաբական հարաբերությունների ավանդական ջերմ բարեկամական բնույթը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումների, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։
Հայաստանի արտգործնախարարն ու Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը քննարկեցին միջազգային հրատապ խնդիրներ։