Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը. Գագիկ Սուրենյան
ՀասարակությունՀՀ ԱԻՆ "Հիդրոմետ" ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
"Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը:
Ըստ նախնական կանխատեսումների դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ: Հիմա ճշտում ենք դրա ներթափանցման օրը ու ջերմաստիճանի բարձրացման չափը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք":