Որտե՞ղ է «ապրում» սերը
LifeՄասնագետները պարզել են , որ սերն «ապրում» է ուղեղի, այլ ոչ թե սրտի մեջ: Նրանք պնդում են, որ սերն «ապրում» է ուղեղի հենց այն մասում, որը պատասխանատու է սեռական ցանկության համար:
Վերջին շրջանում անցկացված հետազոտությունը իր տեսակով առաջինն է: Մինչ օրս ոչ ոք չէր կապակցել այդ երկու ցանկություններն իրար, որպեսզի հետևեր դրանց ակտիվացման կաղապարներին: Այս մասին հայտնում են գիտնականները:
Պարզվել է, որ սերն ու սեռական ցանկությունը ակտիվացնում են գլխուղեղի որոշակի հատվածներ: Գիտնականները վերլուծել են 20 առանձին հետազոտությունների արդյունքները: Այդ հետազոտությունների ժամանակ ուսումնասիրվել է մարդու ուղեղի ակտիվությունը, երբ նա էրոտիկ լուսանկարներ է նայել և երբ նայել է սիրելի մարդուն:
Միավորելով այդ տվյալները՝ գիտնականները կարողացել են կազմել ուղեղում սիրո և ցանկության քարտեզը: Նրանք նկատել են, որ ուղեղի երկու կառուցվածքները՝ ուղեղային կղզյակն ու գծային մարմինն են պատասխանում սեռական ցանկությունից անցմանը սիրուն:
Անի Գևորգյան