Հրազդանի բնակարաններից մեկում դիակ է հայտնաբերվել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ միջանցքի հատակին, հայտնաբերել են 88-ամյա Ա. Մ.-ի դին: