Ինչպես բարակ մազերը վերածել ճոխ ու փարթամ վարսերի. Նման ծավալ ես հաստատ չէի սպասում
LifeԲարակ մազերը շատ հոգսեր են առաջացնում: Դժվար է դրանց ծավալ հաղորդել, դրանք շուտ են կեղտոտվում և անկենդան տեսք ունեն: Բարակ, թույլ մազեր ունեցողները միշտ փորձում են իմանալ փարթամ, ճոխ վարսերի գաղտնիքը… Իսկ Xohanoc.am-ը գիտի, թե ինչպես նրանց օգնի: Ձեզ ենք ներկայացնում վերականգնող դիմակ, որն ամրացնում է մազերը և հարստացնում է բազմաթիվ սնուցող բաղադրիչներով: Արդյունքը երկար սպասեցնել չի տա: Դիմակ` փարթամ ու ճոխ մազերի համար Բաղադրիչներ 1 ոչ մեծ բանան 1 ձվի դեղնուց 1 ճաշի գդալ մեղր ½ բաժակ գարեջուր
Օգտագործման եղանակը Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի կամ հարիչի օգնությամբ և ստացված խառնուրդը քսեք լվացած խոնավ մազերին: Ցելոֆանե գլխարկ հագեք, հետո փաթաթեք գլուխը տաք շարֆով կամ սրբիչով, այդպես թողեք մոտովորոպես երկու ժամ: Հետո լվացեք տաք ջրով: Բավական է շաբաթը մեկ անգամ օգտագործել այս դիմակը, և ձեր բարակ մազերը կվերածվեն փարթամ, ճոխ վարսերի: