Չինաստանում 72-ամյա պապիկը տատիկ է դարձել
ՄիջազգայինՊեկինում բնակվող 72-ամյա թոշակառուն արական սեռը իգականի փոխելու համար վիրահատության է ենթարկվել, հաղորդում է China Daily-ն։
Նշվում է, որ վիրահատությունը տեղի է ունեցել Գուանդուն նահանգի Հուեյչժոու քաղաքում՝ Չինաստանի հարավում։ 72-ամյա Սին Յուեին ներդրվել են կրծքի իմպլանտներ։ Նա նաեւ հեշտոցյին վիրահատություն է տարել։
«Ես ավարտեցի իմ երազանքի իրականացումը՝ կին դառնալը», - հայտարարել է նա՝ վիրահատությունից հետո։ Վիրահատությունից առաջ Սին Յունը ստիպված է եղել հարյուրավոր թեստեր անցնել եւ բազմաթիվ հարցերի պատասխանել՝ բժիշկներին վստահեցնեու համար, որ ինքն իսկապես ցանկանում է կին դառնալ։
Սին Յունի խոսքերով՝ մանուկ հասակում նա հաճախ էր հագնում աղջկա զգեստներ։ 1970-ին Յունն ամուսնացել է, իսկ երեք տարի անց ծնվել է նրա դուստրը։ 2000-ին զույգն ամուսնալուծվել է։