Օրվա բաղադրատոմսը. Կարտոֆիլով կոտլետներ
LifeԲաղադրությունը՝
3 շերտ բեկոն
• 2 թ/գ կարագ
• 1 հատ սոխ
• 0.5 կապ նեխուր
• 1/4 թ/գ սխտոր
• 2 հ. կարտոֆիլ
• 100 գ պանիր • 3 բաժ ալյուր • 1 ձու • 1/4 թ/գ մանանեխ • 1/8 թ/գ սև պղպեղ • 2 թ/գ թթվասեր • 1 թ/գ ձեթ Պատրաստման եղանակը՝ • Բեկոնները միջին կրակի վրա տապակել 7 ր: • 2 կողմը տապակելուց հետո բեկոնները դնել անձեռոցիկների վրա : • Նույն տապակի մեջ հալեցնել կարագը, լցնել մանրացված սոխը, նեխուրը և սխտորը , տապակել մոտ 10 ր: • Կարտոֆիլը եփել, պյուրե սարքել, վրան լցնել բեկոնը և բանջարեղենները, պանիրը ալյուրը, ձուն, մանանեխը: Աղ և սև պղպեղ անել և խառնել: • Մաքուր տապակի մեջ լցնել ձեթը: Գդալի չափով վերցնել ընդհանուր մասսայից, դնել տապակի մեջ, 2 կողմը տապակել: • Մատուցել` թթվասերը վրան դրված