Կենտրոնում Ճակատամարտի գնալու եմ ես . Լեւոն Զուրաբյան
ՔաղաքականությունԵրեւանի Կենտրոնում Ճակատամարտի գնալու եմ ես: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, Երեւանի կենտրոնն ընդգրկող ընտրական տարածքում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ռեկորդ է սահմանել, որտեղ տարածքային ցուցակում ընդգրկված 14 թեկնածուներից 8-ը կանայք են :
Զուրաբյանը նշեց, որ ՀԱկԿՀԺԿ դաշինքի ցուցակում ընդգրկված են 4 գործող պատգամավոր, 9 նախկին քաղբանտարկյալներ, տասնյակ նախկին պատգամավորներ, ազատամարտիկներ. «Հպարտանալու առիթ է, որ մեր ցուցակում ունենք նախկին քաղբանտարկյալներ, որոնք շարունակում են իրենց պայքարը: Մերը մարտունակ բանակ է, մենք անցնում ենք շատ ագրեսիվ, կրեատիվ, լուրջ քարոզարշավի, որի նպատակն է Հայաստանը տանել զարգացման ուղով: Ցանկությունները լավ բան են, եւ վստահ եմ, որ այդ ցանկությունները բոլոր կուսակցություններն իրենց ծրագրերում ներկայացնելու են, բայց մենք կառանձնանաք նրանով, որ կներկայացնենք ոչ այնքան ցանկություններ, որքան կոնկրետ իրատեսական լուծումներ», - ասաց նա :