«Հայկական վերածնունդ» կուսակցության համապետական ընտրացուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը
Քաղաքականություն«Հայկական վերածնունդ» (վերակազմավորված «Օրինաց երկիր») կուսակցության համապետական ընտրացուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը: Այս մասին կուսակցության ղեկավարը հայտարարել է փետրվարի 16-ին կայացած նիստում:
Երկրորդ հորիզոնականում ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն է, երրորդ տեղում՝ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, չորրորդ եւ հինգերորդ տեղերում՝ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Իշխան Խաչատրյանը:
Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ կուսակցության համապետական ընտրացուցակում ընդհանուր առմամբ 300 թեկնածու է ներառված: