Արսեն Արշակյանն ազատվել է իր դիմումի համաձայն. ԱԻՆ
ՔաղաքականությունԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից Արսեն Արշակյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը
«Արսեն Արշակյանը գրանցված է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում՝ մինչ հետագա ծառայության վերաբերյալ որոշման կայացումը»,-ասաց նա:
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանն ակտիվորեն լծվել է երիցյանական կադրերին ազատելու գործին. «Մեր տեղեկություններով՝ Արսեն Արշակյանն ազատվել է փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից, որտեղ նրան նշանակել էր Երիցյանը՝ 2015-ին»:
Այս առնչությամբ, Գնդոյանն ասաց. «ՀՀ ԱԻՆ անունից խնդրում ենք կադրային փոփոխությունները չմեկնաբանել որպես «Արմեն Երիցյանի կադրերից ազատում»: