Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Անոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն Իշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվում Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի


Խոսրով Հարությունյան. «ՀՀԿ համապետական ցուցակը «գաղջ» անվանողները խնդիր ունեն ամեն կերպ սևացնել հանրապետականին». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ–ի համապետական ցուցակի առաջին համարների հրապարակումից հետո այն դարձավ հասարակական լայն քննարկումների թեմա: Որոշներն անգամ հասցրեցին այն «գաղջ» և «ոչինչ չասող» անվանել: Շատերի համար այդպես էլ հասկանալի չեղավ, թե օրինակ՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն, ով օրերս է դարձել ՀՀԿ անդամ, ինչու զբաղեցրեց այդ ցուցակի 5–րդ հորիզոնականը: 
Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն, ով այս անգամ կրկին ընդգրկվել է ՀՀԿ համապետական ցուցակում, «Փաստի» հետ զրույցում ՀՀԿ–ի համապետական ցուցակը գաղջ համարողներին խորհուրդ տվեց նախ սեփական կուսակցական ցուցակները համեմատել ՀՀԿ–ի ցուցակի հետ, նոր միայն նման գնահատական հնչեցնել: 
«Եթե գաղջի մասին է խոսքը, գուցե լավ չենք հասկանում, թե ինչ են ուզում ակնարկել «գաղջ» ասելով, բայց ես չեմ կարող համաձայնել այդ տեսակետի հետ, որովհետև դա իրականության հետ որևէ կապ չունի: Նման մարդիկ պետք է փոխեն իրենց ակնոցները և մի քիչ ավելի բաց գույն ունեցող ապակիներով ակնոց դնեն, որպեսզի իրականությունն ավելի լավ տեսնեն»,– ասաց Խ. Հարությունյանը: 
Խոսելով ցուցակի առաջին հնգյակում հայտնված նախարարների մասին նա նշեց, որ նրանք բոլորն էլ քաղաքական, պետական գործիչներ են, չնայած, որ կան այնպիսիք, որոնք քաղաքականության մեջ ամենափորձառուներից չեն:
«Այն, որ Արմեն Ամիրյանը քաղաքական դեմք է, քաղաքական պրոցեսում է և քաղաքականությամբ է զբաղվում, դա ակնհայտ է: Եվ ամենևին կապ չունի, թե նա երբ է դառել Հանրապետական կուսակցության անդամ: Հարկավոր է մտածել այն թեզի մասին, թե հանրապետական ցուցակի առաջին հնգյակում ինչ սկզբունքից ելնելով են նրանք ներգրավվել և ինչու է նրանց նախապատվություն տրվել»,– ասաց Խ. Հարությունյանը: 
Քաղաքական գործչի կարծիքով, ամենայն հավանականությամբ, նախապատվություն է տրվել նրանց հանդեպ առկա հանրային կարծիքը, կշիռը հաշվի առնելով, որն ըստ Խ. Հարությունյանի՝ նորմալ է: Իսկ շատ հարցադրումներ, որոնք հնչեցվում է հասարակության կողմից, նրա համար ոչ միայն արհեստածին է, այլև՝ անհասկանալի: 
«Շատերի մոտ ձվի մեջ մազ փնտրելու սինդրոմն է աշխատում, որն ինձ համար ուղղակի անընդունելի է: Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակի քննարկմանը, ապա ես պատրաստ եմ այն քննարկել այլ կուսակցությունների կողմից ռեյտինգային ցուցակները ներկայացնելուց հետո միայն: Բայց հաշվի առեք, որ այսօրվա դրությամբ Հանրապետականից բացի ոչ մի կուսակցություն կամ դաշինք ոչ իր` համապետական և ոչ էլ ռեյտինգային ցուցակը չի հրապարակել, քանի որ, իմ կարծիքով, նրանք նման ցուցակներ չունեն»,– ասաց Խ. Հարությունյանը:
Քաղաքական գործչի կարծիքով նման ցուցակներ մյուսները չեն կարողանում ներկայացնել, քանի որ իրականում դրանք կազմելու հարցում բավականին դժվարություններ կան: Իսկ այդ դժվարություններն էլ իրենց հերթին խոսում են այն մասին, որ ամենաբարձր իշխանական դիրքերի հավակնող ուժերն անգամ նույնիսկ սեփական քաղաքական ակտիվն ու պոտենցյալը չունեն: Հակառակ դեպքում դրանք վաղուց արդեն հրապարակված կլինեին:
«Ես չեմ ասում, որ Հանրապետականի ցուցակը կամ այնտեղ ընդգրկված անձնավորությունները, այդ թվում նաև՝ ես անխոցելի են, բայց եթե ուզում ենք վերլուծել, ապա այն պետք է համեմատել մյուս կուսակցությունների կողմից ներկայացված ցուցակների հետ: Չի բացառվում, որ ՀՀԿ–ի ցուցակն ամենալավագույնը չէ, բայց մյուսներինը հրապարակելու ժամանակ կարող է պարզվել, որ դրանք ընդհանրապես հիասթափեցնող են: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի համապետական ցուցակին, ապա այն «գաղջ» չէ և այնտեղ կան մարդիկ, որոնք կարող են նույնիսկ այլ կուսակցությունների ներկայացուցիչներին դասավանդել»,– ասաց Խ. Հարությունյանը:
Քաղաքական գործչի կարծիքով` ՀՀԿ–ի ներկայացված ցանկը հասարակության կողմից նման գնահատականի արժանացնելը խոսում է նաև այն մասին, որ մնացած քաղաքական կուսակցությունները ՀՀԿ–ի համեմատ ավելի մրցունակ չլինելով, իրենց ռեյտինգը բարձրացնելու համար խնդիր ունեն ամեն կերպ սևացնել հանրապետականին:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:c

Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից24 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդում են․ ուղիղՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում
Ամենադիտված