Թուրքիայի Սաքարյա նահանգում Հայաստանի քաղաքացի կնոջ են բերման ենթարկել
ՄիջազգայինԹուրքիայի Սաքարյա նահանգի Քարասու շրջանում թուրքական ոստիկանությունը ՀՀ քաղաքացի կնոջ է բերման ենթարկել, հաղորդում է «Sozcu» թերթը:
Թերթի փոխանցմամբ, ՀՀ քաղաքացի 56-ամյա Խանում Վ.-ն մեղադրվում է խմիչքի և ծխախոտի անօրինական վաճառք իրականացնելու մեջ: Խուզարկության ընթացքում բնակարանում, որտեղ բնակվել է հայաստանցի կինը, հայտնաբերվել են օղու 155 շիշ, 30 տուփ ծխախոտ, ինչպես նաև 5 լիտր էթիլային սպիրտ ու կեղծ ակցիզներ:
Խանում Վ.-ն ազատ է արձակվել պայմանով, որ պետք է մնա դատական մարմնի հսկողության տակ :