Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավոր Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավոր Սենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է


Ալեքսանդր Մարկարով. «Հետևե՛ք խորհրդարանական քվեարկություններին և կհասկանաք՝ ով է իսկական ընդդիմությունը». «Փաստ»

Ուշադրության կենտրոնում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը խորհուրդ է տալիս հետևել խորհրդարանական քվեարկությունների պատկերին, ինչը հստակ ցույց կտա, թե որն է իսկական և որը կեղծ ընդդիմություն: Նա ասում է՝ «Ուղղակի հետևեք խորհրդարանական քվեարկություններին և տեսեք, թե ում քվեարկություններն են տարբերվում իշխանության քվեարկություններից»: 
Ըստ նրա՝ ընդդիմությունն անպայման չէ, որ լինի գաղափարախոսական, ընդդիմությունը կարող է ստեղծված լինել տարբեր սկզբունքներով: Այն կարող է ձևավորված լինել մեկ ընդհանուր սկզբունքի շուրջ, ինչը նշանակում է, որ այս կամ այն քաղաքական դերակատարը հանդես է գալիս ընդդեմ օրվա իշխանության: Բայց դա դեռ հիմք չի տվյալ դերակատարին անվանել ընդդիմություն: 
«Դա ընդամենը հայտարարություն է, որ ինքը ինչ–որ բանի դեմ է: Իսկապես ընդդիմադիր լինելու համար անհրաժեշտ է ունենալ սեփական ծրագրային հիմունքներ, որոնք էականորեն տարբերվում են առկա իշխանության ծրագրերից, անհրաժեշտ է ունակություն, պատրաստակամություն, վճռականություն իշխանությանը հասնելու և հասնելու դեպքում այդ ծրագրերը իրականացնելու համար: Անհրաժեշտ են մարդկային և նյութական ռեսուրսներ կազմակերպչական աշխատանքների կազմակերպման համար և այլն:
Ասել, որ ես ընդդիմություն եմ, դա մոտավորապես նույնն է, թե ինչ–որ շենքի վրա դպրոց մակագրությամբ ցուցանակ փակցնել, բայց չունենալ ուսուցիչներ, աշակերտներ և ծրագրեր: Ցուցանակը դեռ չի նշանակում, որ այն բովանդակայնորեն համապատասխանում է նրան, ինչի մասին խոսվում է: Ձևը և բովանդակությունը միշտ չէ, որ համընկնում են»,– պարզաբանեց Մարկարովը: 
Ինչպես նա է նշում՝ մեզ մոտ առկա է օրվա իշխանությանը ընդդիմություն ձևավորելու փորձը: «Բայց առայժմ այս ընդդիմությունը կա՛մ ձևավորման ընթացքի մեջ է, կա՛մ այն չունի իրական ռեսուրս և իշխանությանը հասնելու քաղաքական մեծ հավանականություն: Բայց փոքր քաղաքական ուժեր, որոնք հանդես են գալիս որպես ընդդիմություն, մեր քաղաքական դաշտում կարող ենք առանձնացնել: ՀԱԿ–ը դրա հետաքրքիր օրինակներից մեկն է»,– նշեց նա: 
Այս շրջանում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը Ալեքսանդր Մարկարովը մեկ բառով անվանում է նախընտրական, երբ քաղաքական ուժերը նոր ձևավորվող քաղաքական փիլիսոփայության շրջանակներում փորձում են վերաիմաստավորել իրենց դերը, տեղը համակարգի և կուսակցական շինարարության մեջ: 
Արամ Սարգսյանի և Վիկտոր Դալլաքյանի՝ «Համախմբումը» լքելու վերաբերյալ էլ քաղաքագետը հետևյալ կարծիքն արտահայտեց:
«Դալլաքյանը փորձ արեց վերադառնալ մրցակցային քաղաքականություն առանց կուսակցական հենքի և, ըստ էության, հեռանում էր այն կուսակցական հնարավոր բազան, որտեղ ինքը կարող է օգտագործել ներուժը: Պարզվեց, որ առկա կուսակցություններից ոչ մեկը առանձնապես մեծ ոգևորություն չցուցաբերեց, իսկ նոր կուսակցություն ձևավորելու համար ժամանակն ու ռեսուրսները քիչ էին: Մրցակցային քաղաքականությամբ պետք է զբաղվել անընդհատ, այլ ոչ թե միայն ընտրություններից առաջ: Երևի դա ընդհանուր սկզբունք է բոլորի համար այն տեսանկյունից, որ ինչքան ավելի երկար ժամանակ դուք զբաղվում եք մրցակցային քաղաքականությամբ և ակտիվ քաղաքականության խաղի մեջ եք գտնվում, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ ձեր մասին իմանան ավելի շատերը և ձեր ընտրական շանսերը ավելի մեծ լինեն: Եթե դուք քաղաքականությանը մասնակցում եք ընդամենը ընտրությունից ընտրություն՝ նախընտրական քարոզչության տողի շրջանակներում, դա էականորեն նվազեցնում է ձեր քաղաքական դերակատարությունը համակարգի մեջ»,– պարզաբանեց քաղաքագետը:
«Փաստի» հարցին, թե այս դաշինքում խնդիրներ ծագեցին գաղափարական, թե ռեյտինգային ցուցակի առաջին հորիզոնականներում չհայտնվելու պատճառով, քաղաքագետը պատասխանեց, որ դաշինք, որպես այդպիսին, դեռ չէր ձևավորվել. «Եղել են ինչ–որ հռչակագրեր: Այն դաշինք կդառնար այն ժամանակ, երբ հռչակագրերից անցնեին միասնական գործունեության: Հայտարարությունը անհրաժեշտ է տարբերել գործունեությունից: Սա շատ կարևոր է»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավորՍենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Փակվել է Նոյեմբերյան-Երևան միջպետական ավտոճանապարհը․ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնումԲախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Լույս չի լինելու Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին Նրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպան
Ամենադիտված