Խնդիրներ սեքսում. Եթե Ձեզ մոտ առկա են այս 9 նշանները, ապա անհապաղ դիմեք բժշկի
LifeԿնոջ և տղամարդու հարաբերություններում սեքսը կարևոր դեր է խաղում: Ցավոք, երբեմն խնդիրներ են առաջանում, որոնք կարող են նախազգուշացնել լուրջ հիվանդությունների մասին: Դրանք են.
Հետաքրքրության կորուստը
Սթրեսները և հանգստի բացակայությունը սեռական հարաբերություններում խնդիրների պատճառ են դառնում: Տղամարդկանց դա առաջին հերթին է վերաբերում, քանի որ այդ ռիթմով կյանքը դանդաղեցնում է տղամարդկային հորմոնի՝ տեստոստերոնի արտադրումն օրգանիզմում: Այս դեպքում անհրաժեշտ է արյան անալիզ հանձնել՝ տեստոստերոնի մակարդակը որոշելու համար:
Ընկճվածությունը
Ընկճվածության զգացողությունը կարող է կապված լինել ինչպես դեպրեսիայի, այնպես էլ հակադեպրեսանտների ընդունման հետ: Չնայած որ այդ դեղորայքների խումբը օգնում է հաղթահարել ընկճախտը, այն ունի նաև որոշ կողմնակի ազդեցություններ. օրգազմին հասնելու անկարողություն: Հակադեպրեսանտներ ընդունելուց առաջ անպայման հարկավոր է ճշտել հնարավոր կողմնակի ազդեցությունները: Հոգեբանական պատճառներ Տասը տղամարդկանցից ինը հոգեբանական պատճառներով տառապում է անօրգազմիայով:
Ավելորդ քաշ և խոլեստերին
Եթե էրեկցիայի հետ կապված խնդիրները հաճախ են պատահում, դա նշանակում է, որ տղամարդը անոթների հետ կապված խնդիրներ ունի, որի պատճառն էլ խոլեստերինն է հանդիսանում: Դա ավելի հավանական է, եթե տղամարդը ավելորդ քաշ ունի:
Զարկերակների հիվանդություններ
Եթե խնդիրները միանգամից են ծագում, և դուք դադարում եք սեռական հարաբերություններից բավականություն ստանալ, ապա հնարավոր է, առկա են զարկերակային հիվանդություններ: Եթե ծխում եք, ոտքերում ցավեր կան, ճնշման հետ կապված խնդիրներն են անհանգստացնում և միաժամանակ սեռական կյանքից բավականություն չեք ստանում, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը:
Պեյրոնի հիվանդություն
Այս հիվանդությունը նկարագրվում է առնանդամի կաշվի տակ առաջացած ճաքերով, որն էլ կարող է սեռական ակտի ժամանակ ցավեր առաջացնել: Հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում:
Ամորձիների քաղցկեղ
Ամորձիների քաղցկեղը կարելի է ինքնուրույն ախտորոշել: Սովորաբար այն անցավ և առանց ախտանիշների է զարգանում, սակայն ամորձիներում գոյացություններ են առաջանում, որը հայտնաբերելիս անհրաժեշտ է անհապաղ բժշկի դիմել:
Շատ արագ էյակուլյացիա
Դա տեղի է ունենում բոլոր տարիքի տղամարդկանց մոտ և հանդիսանում է վահանագեղձի աշխատանքի խաթարման արդյունք: Էյակուլյացիայի ժամանակ առաջացած ցավեր Դրանք կարող են պրոստատիտի արդյունք լինել: Դրանց պատճառ կարող են հանդիսանալ նաև հոգեկան խանգարումները: Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը