ԱՄՆ-ում պաշարների աճը նվազեցրել է նավթի գինը
ՄիջազգայինՀամաձայն Ամերիկյան նավթի ինստիտուտի (API) տվյալների՝ ԱՄՆ-ում վառելիքի ապրանքային պաշարները մեկ շաբաթում (փետրվարի 6-12-ը) ավելացել են 99,4 մլն բարելով, հաղորդում է Bloomberg-ը։
Այս տվյալների հրապարակումից հետո Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները, համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների, նվազել են՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 55,65 դոլարի։ Ամերիկյան WTI նավթի գինը նվազել է 0,15 տոկոսով՝ մինչեւ 52,85 դոլար։
Փորձագետները սպասում են, որ չորեքշաբթի էներգետիկայի նախարարությունը կհայտնի անցյալ շաբաթ՝ ԱՄՆ-ի նավթի պաշարների՝ 6-րդ անգամ անընդմեջ աճելու մասին։ Աճը կազմել է 3,5 մլն բարել։
Փորձագետները նշում են, որ եթե ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող եւ չհանդիսացող պետությունները չկրճատեին նավթի արդյունահանումը, գներն այժմ շատ ավելի ցածր կլինեին։ Սակայն հետագա զգալի աճի վրա այնքան էլ չի կարելի հույս դնել։
IHS Markit ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Դենիել Երգինը սպասում է, որ 2017-ին նավթի գները կտատանվեն մեկ բարելի դիմաց 50-60 դոլարի միջեւ։ Նրա խոսքով՝ ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող եւ չհանդիսացող երկրները պետք է լրջորեն վերաբերվեն համաձայնագրին եւ կրճատեն արդյունահանումը՝ գները կայուն պահլու համար։