Վրաստանի պատրիարքարանում կրքերը չեն հանդարտվում. Պատրիարքի քարտուղարը սուտենյորությա՞մբ է զբաղվել
ՄիջազգայինՉկոնդիդի թեմի առաջնորդ տեր Պետրեն «Ռուսթավի-2»-ի «Արչեւանի» հաղորդման ժամանակ սկանդալային տեղեկություն է հայտնել Վրաստանի պատրիարքի ռեֆերենտ քարտուղար Շորեն Տետրուաշվիլիի ունեցվածքի մասին, փոխանցում է «Գրուզիա Օնլայնը»:
«Բիզնես չունեցող եւ բիզնեսմենի կին չլինող Շորեն Տետրուաշվիլին Վրաստանում ամենահարուստ կինն է, որն ունի ամենամեծ անշարժ գույքը: Երբ ուսումնասիրությունն սկսվի եւ պատրիարքարանում արդարությունը վերականգնվի, դա ակնհայտ կդառնա»,- հայտարարել է տեր Պետրեն:
Նր խոսքով՝ նախկինում բանտարկված բարձրաստիճան պաշտոնյա Սուլխան Մոլաշվիլիի տունը պատրիարքարանին է փոխանցվել, որի վրա համապատասխան գրառում կար, բայց այն միանգամայն այլ նշանակությամբ է օգտագործվել. այնտեղ իբր գյուղատնտեսությամբ են զբաղվել, բայց Սուլխանի խոսքով՝ կանչով կանայք են ժամանել: Սուլխանի մահից հետո բազմաթիվ փորձերի արդյունքում տունը վերադարրնել են նրա ընտանիքին: Հայր Պետրեն հայտնել է, որ Սուլխանի ընտանիքին տունը վերադարձնելուն խանգարել է Շորեն Տետրուաշվիլին, իսկ պատրիարքն այդ գործից տեղյակ չէր:
Հայր Պետրեն հայտարարել է, որ պատրիարքի քարտուղար Շորենը ազդեցություն ունի մի քանի արքեպիսկոպոսների վրա, որոնք իրենց հերթին ազդում են Սինոդի որոշումների վրա. «Նրա շրջապատի մի քանի հոգեւոր անձինք նրան «ոսկե ձկնիկ» են անվանում»: