2016-ին Ճապոնիան օդ է բարձրացրել ռեկորդային թվով կործանիչներ
ՄիջազգայինՃապոնիայի ինքնապաշտպանության օդուժը 2016-ի ֆինանսական տարում ռեկորդային թվով կործանիչներ է օդ բարձրացրել՝ այլ երկրների օդանավերը որսալու համար, հայտնում է Ճապոնիայի NHK հանրային հեռուստաընկերությունը:
Չնայած ընթացիկ ֆինանսական տարվա ավարտին 1,5 ամիս կա, ճապոնական կործանիչների արտահերթ թռիչքների թիվը արդեն 1000-ից անցել է, որը 1984 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Այդ ժամանակ որսալու համար թռիչքների ռեկորդ էր սահմանվել, որը 944 դեպք էր կազմել:
Թռիչքների 73 տոկոսն իրականացվել է Չինաստանի օդանավերին ուղեկցելու, 26 տոկոսը ՌԴ-ի օդանավերը որսալու համար: