NYT. Թրամփի համախոհները կապեր են ունեցել Ռուսաստանի հետախուզության հետ
ՄիջազգայինԴոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամներն ու նրա մերձավոր շրջապատից այլ անձինք, իբր, «ռուսական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապեր են ունեցել» ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ: The New York Times-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են ամերիկյան ներկա եւ նախկին չորս պաշտոնյաներ:
Ըստ Gazeta-ի՝ երեք պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում, ամերիկյան իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները հեռախոսազրույցները «բռնել են» մոտավորապես այն ժամանակ, երբ նրանց տրամադրության տակ «ապացույցներ են հայտնվել, որ Ռուսաստանը փորձում է խափանել նախագահական ընտրությունները»:
Պաշտոնյաները հայտարարել են, որ ռուսական կողմից, իբր, այդ կապերին մասնակցել են նաեւ կառավարության անդամներ:
Պարբերականը նաեւ գրել է, որ վերջին շաբաթների ընթացքում հարցված պաշտոնյաներն ասել են, որ մինչեւ հիմա նման համագործակցության որեւէ ապացույց չեն տեսել: