Արթուր Մեսչյանը ՀՀԿ ցուցակում
ՔաղաքականությունԸստ «Լրագրի» ունեցած տեղեկությունների՝ ՀՀԿ համամասնական ցուցակում է նաև ճարտարապետ, երգահան Արթուր Մեսչյանը: Նախատեսվում էր, որ նա ցուցակում պետք է լիներ երկրորդը, սակայն ցուցակի հրապարակումից հետո հայտի դարձավ, որ նրա անունը չկա առաջին տասնյակում:
ՀՀԿ-ն իր 64 հոգանոց համամասնական ցուցակը կհրապարակի վաղը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ համամասնական ցուցակում ընդգրկված են նաև մշակութային, հասարակական գործիչներ, գործընկեր կուսակցություններից անձինք: