ՌԱԿ-ը իր բարոյական կապը մեկընդմիշտ խզում է ՀՌԱԿ-ի հետ. ՌԱԿ հայտարարությունը
ՄիջազգայինՌԱԿ-ը իր բարոյական կապը մեկընդմիշտ խզում է ՀՌԱԿ-ի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԱԿ կենտրոնական վարչությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Հիմնվելով վերջին օրերին կուսակցությանը վերաբերող իրադարձությունների վրա,
Նկատի ունենալով, որ աշխարհասփյուռ ՌԱԿ-ի կապը ՀՌԱԿ-ի հետ վերջինիս հիմնադրման (2012թ) առաջին իսկ օրվանից եղել է միայն բարոյական՝ որպես մեր կուսակցության միեւնույն սկզբունքները դավանող Հայրենի կուսակցություն.
Նկատի ունենալով, որ Հակոբ Ավետիքյանի գլխավորած ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը իր իրավասության սահմաններից դուրս գալով սկսել է կուսակցության տերն ու տիրականը լինելուն հավակնել եւ որպես այդպիսին ներկայանալ՝ հանրային կարծիքի շփոթ առաջացնելով.
Անդրադառնալով, որ ՀՌԱԿ շեղելով աշխարհասփյուռ ՌԱԿ-ի 95-ամյա պետականամետ սկզբունքից, սկսել է հակասել կուսակցության ազգային ռազմավարությունը.
Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարում է.
Ա. Ռամկավար Ազատական Կուսակցությունն իր բարոյական կապը պաշտոնապես եւ միանգամընդմիշտ խզում է ՀՌԱԿ-ի հետ:
Բ. Հիմնվելով իր ավանդական իրավունքի վրա ՀՌԱԿ-ին արգելում է նույնանման անունով հանդես գալ:
Գ. Հայրենի իշխանությունների հայեցողության է հանձնում այս պարագան:
Դ. Աշխարհասփյուռ ՌԱԿ-ի անդամակցության մի քանի անօրինապահ անդամներին զգուշացնում է ամեն հարաբերություն կասեցնել եւ չառընչվել ՀՌԱԿ-ի հետ՝ խուսափելու համար կուսակցության կանոնագրության սահմանած պատժամիջոցներից»: